Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Մոուրինյոն հեռանո՞ւմ է

Մոուրինյոն հեռանո՞ւմ է
17.12.2012 | 19:04

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մադրիդի «Ռեալի» ավագ մարզիչ Ժոզե Մոուրինյոն, համաձայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ձեռք բերած պայմանավորվածության, կհեռանա թիմից: Պատճառը «Բարսելոնին» գահից գցելու պորտուգալացի մասնագետի անկարողությունն է, բնավորության էքսցենտրիկությունը, թիմում ու նրա շուրջ կոնֆլիկտային իրավիճակներ սարքելը, պարտությունները մրցավարների կանխատրամադրվածությամբ բացատրելը և այլն, և այլն: Եթե սկզբունքորեն ընդունենք, որ ընթացիկ առաջնության չեմպիոնի հարցը վաղօրոք լուծված է, ու դա ոչ միայն ի հաշիվ «Բարսելոնի» փայլուն խաղի, ապա Մոուրինյոն դուռն իր հետևից աղմուկով ու հպարտորեն փակելու միայն մեկ հնարավորություն ունի՝ Չեմպիոնների լիգայի մրցաշարում հաղթելը: Սակայն, հակառակի պես, այստեղ ոչ միայն ոխերիմ թշնամի «Բարսելոն» ունի, այլև գերազանց խաղ ցույց տվող Մյունխենի «Բավարիա» ու Դորտմունդի «Բուրուսիա», «Մանչեստր Յունայթեդ», ոչ պակաս հավակնություններ ունեցող «Յուվենտուս»… Մի խոսքով՝ բարդ է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ